Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Կառավարությունը կփոխհատուցի ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մի մասը

13.12.2018, 13:25
ՀՀ կառավարաությունը այսօր կայացած նիստի ժամանակ որոշել է 50 մլն դրամ (ավելի քան 100 հազար դոլար) ահտկացնել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին:
Կառավարությունը կփոխհատուցի ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մի մասը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարաությունը այսօր կայացած նիստի ժամանակ որոշել է 50 մլն դրամ (ավելի քան 100 հազար դոլար) ահտկացնել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների, ինչպես նաև բազմազավակ ուսանողների ուսման վճարը փոխհատուցելու համար:

«Ֆինանսական միջոցները կուղղվեն անվճար բարձրագույն կրթական համակարգում չներառված, սակայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողերի ուսման վճարը մասնակի փոխհատուցմանը, որոնք երկու և ավել երեխա ունեն, ինչպես նաև այն ուսանողներին, ովքեր 2016 թ.-ի ապրիլիբ 2-ից 6-ը մասնակցել են մարտական գործողություններին կամ մարտական հերթապահություն են իրականացրել», - նախագիծը ներկայացնելիս ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, երկու և ավել երեխա ունեցող 112 ուսանողների ուսման վճարն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ 2016 թ.-ին մարտական հերթապահություն անցկացրած մոտ 650 ուսանող կստանա 20% զեղչ:

«Բուհերի մեծ մասը մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրում է 50% զեղչ, իսկ մարտական հերթապահություն իրականացրածներին` 30%», - ասաց նախարարի պաշտոնակատարը:-0-