Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով կնվազի իշխանության նկատմամբ վստահությունը. ՀՀ առաջին օմբուդսմեն
04.12.2013,
16:19
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով կնվազի իշխանության նկատմամբ վստահությունը, կարծում է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով կնվազի իշխանության նկատմամբ վստահությունը, կարծում է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։
«Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ բնակչությունը կսկսի ավելի քիչ վստահել ղեկավարությանը։ Միաժամանակ պետք է նշել, որ վստահությունը ցանկացած իշխանության լեգիտիմության հիմնական չափանիշն է»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ալավերդյանը։
Ըստ նրա, դա նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաթոշակային կուտակումները կպահվեն ոչ թե պետական, այլ մասնավոր հիմնադրամներում։
Ավելին` Ալավերդյանը ժամանակավրեպ է համարում Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, քանի որ ի տարբերություն մյուս երկրների, որտեղ այդ համակարգն արդեն գործում է, Հայաստանը դեռ չի առանձնանում տնտեսության բարձր զարգացվածությամբ։
Նա ավելացրեց նաև, որ հանրապետության բնակիչների բարեկեցության բարձրացմանն ուղղված ցանկացած փոփոխություն, այդ թվում` կենսաթոշակային տարիքում, պետք է լինի կամավոր, ոչ թե` պարտադիր։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։ (1 դոլարը 409,91 դրամ է)–0–