Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիա ստեղծել

04.10.2013, 16:12
Ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է  հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիա ստեղծել, Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի  և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումից հետո հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է  հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիա ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է  հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիա ստեղծել, Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի  և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումից հետո հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Իվանովը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում ստեղծված ՀԱՊԿ ակադեմիայում 2014թ. սկսված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված հատուկ թեմայով դասընթացների կազմակերպմանը վերաբերող հարցեր, որի մասին կստորագրվի հուշագիր:

Խոսելով «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության ընթացքի մասին, որի արդյունքները պետք է ամփոփվեն այսօր` կողմերը կարևորել են նման ձևաչափով միջոցառումների անցկացումը և այդ համատեքստում քննարկել նշված ոլորտում համագործակցությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: –0–