Միջազգային դոնորական կազմակերպությունները կարող են օգնել բարելավել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտը. փորձագետ
02.04.2015,
21:39
Միջազգային դոնորական կազմակերպությունները կարող են օգնել բարելավել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության և արհեստի վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Միջազգային դոնորական կազմակերպությունները կարող են օգնել բարելավել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության և արհեստի վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը։
Ըստ նրա, Հայաստանում նկատվում է ուսանողների դասագրքերի պակաս, որը Կրթության և գիտության նախարարությունը փորձում է լրացնել պետբյուջեի հաշվին, սակայն ամբողջությամբ այդ խնդիրը լուծել չի հաջողվում միջոցների անբավարարության պատճառով։
«Հայաստանը փորձում է այս գործընթացում ներգրավել միջազգային դոնորական ընկերությունները, որոնք իրենց ծրագրերի շրջանակում կարող են դասագրքերի մշակման աշխատանքներ տանել»,– նշեց Աբրահամյանը։
Խոսելով աշխատանքի շուկայի և միջին մասնագիտական կրթության համակարգի փոխկապակցվածության մասին` փորձագետը նշեց, որ այդ համագործակցությունը մի քանի մակարդակներ ունի։
«Տարեկան 3-4 անգամ կազմակերպվող փորձագիտական հանդիպումներում քննարկվում են կրթության ոլորտի ռազմավարապես կարևոր հարցեր, որոնց արդյունքներով կրթության և գիտության նախարարին ներկայացվում են առաջարկներ։ Հաջորդ փուլում ենթադրվում է կոնկրետ կազմակերպությունների և ուսումնասկան հաստատություններով ձեռնարկությունների համագործակցությունը»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, տարեցտարի այնպիսի միջոցառումների նկատմամբ, ինչպիսիք են աշխատանքի տոնավաճառը, աճում է, ավելանում է կրթական հաստատությունների հետ համագործակցել ցանկացող ձեռնարկությունների թիվը։
«Հիմնականում երիտասարդության շրջանում պահանջված են սպասարկման, զբոսաշրջության, ՏՏ–տեխնոլոգիաների ոլորտները, պակաս պահանջված են շինարարական, գյուղատնտեսական և ինժեներական մասնագիտությունները»,– ասաց Աբրահամյանը։
Փորձագետն ավելացրեց, որ կառավարությունը փորձում է հետաքրքրել ուսանողներին` համալսարաններում բյուջետային տեղեր բացելով։ -0-