Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Մինչև 7–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում

04.09.2018, 18:18
Չորեքշաբթի` սեպտեմբերի 5-ին, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը:
Մինչև 7–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի` սեպտեմբերի 5-ին, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-25 փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–