Նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարները
26.10.2018,
18:36
Հայկ Մարությանը նշանակել է Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարներին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նշվում է Երևանի քաղաքապետարանի կայքում։
Այսպես, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը, Արաբկիր վարչական շրջանը կղեկավարի Արամ Դանիելյանը, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Կարապետյանը։–0–