Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել ամբաստանյալին խալաթով դատարան բերած քննիչի դեմ
18.11.2013,
14:02
Նոր Մոսկվայում 18 զոհերի պատժառ դարձած ՃՏՊ-ի մեղադրյալ, ԿամԱԶի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Մոսկվայի Տվերի դատարան բողոք է ներկայացրել քննիչի գործողությունների դեմ, ով իր ամբաստանյալին դատարան էր բերել խալաթով, հաղորդում է Life News–ն։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր Մոսկվայում 18 զոհերի պատժառ դարձած ՃՏՊ-ի մեղադրյալ, ԿամԱԶի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Մոսկվայի Տվերի դատարան բողոք է ներկայացրել քննիչի գործողությունների դեմ, ով իր ամբաստանյալին դատարան էր բերել խալաթով, հաղորդում է Life News–ն։
«Կանացի խալաթով և ծովափնյա հողաթափերով մեղադրյալին դատարան ներկայացնելը, իմ կարծիքով, ձերբակալված անձանց պահելու մասին օրենքի խախտում է»,– հայտնել է Մարգարյանը։
Նա նշել է, որ չնայած Հարությունյանը քննիչին խնդրել է կապվել իր հարազատների հետ և խնդրել նրան հագուստ բերել, վերջինս չի կատարել խնդրանքը։
«Ստացվում է, որ մեզ մոտ քննիչը ոչնչի համար պատասխան չի՞ կրում։ Թող ձերբակալեր մերկ վիճակում, մերկ վիճակում բերեր, քանի դեռ չէր հանձնել քննչական մեկուսարան։ Մենք խնդրում ենք քննիչի գործողություններն անօրինական ճանաչել»,– ավելացրել է փաստաբանը։
Մարգարյանը հույս է հայտնել, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ կապված պատմությանը. դատախազություն և քննչական մարմիններ ներկայացված համանման բողոքները ոչ մի արդյունք չունեցան։
Հուլիսի 13–ին խճով բեռնված բեռնատարը բախվել է 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին, որն ընթանում էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո։ Վթարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տուժածների թիվը կազմում էր ավելի քան 40։
ԿամԱԶ–ի վարորդ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 264 –րդ հոդվածի 5–րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը և տրանսպորտային միջոցների շահագործելը, որն անզգուշությամբ պատճառել է երկու կամ ավել մարդու մահ), որը նախատեսում է առավելագույն պատիժ` մինչև յոթ տարի ազատազրկում։ Հուլիսին Տվերի դատարանի որոշմամբ Հարությունյանը ձերբակալվեց մինչև սեպտեմբերի 13–ը, իսկ սեպտեմբերի 12–ին Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 14–ը։ –0–