Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ծխելը հայ հասարակության լրջագույն խնդիրներից է. վարչապետ

21.11.2013, 15:04
Ծխելը լրջագույն խնդիր է հայ հասարակության համար, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ծխելը հայ հասարակության լրջագույն խնդիրներից է. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ծխելը լրջագույն խնդիր է հայ հասարակության համար, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ծխելը մեր հասարակության համար լրջագույն խնդիր է։ Ամեն տարի դրանից մեր երկրում հարյուրավոր մարդիկ են մահանում։ Բայց չգիտես ինչու, չեն լսվում հասարակական կազմակերպությունների ձայները։ Բնապահպան ակտիվիստների մասին լսում ենք ամեն օր, թեև բնապահպանական ռիսկերը Հայաստանում ավելի կառավարելի են, իսկ ծխելու խնդիրը մնում է ուշադրությունից դուրս»,– ասաց Սարգսյանը։
 
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում ծխելու դեմ բողոքը պետք է ավելի շոշափելի դառնա։

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day)։Այն հաստատվել է 1977թ.–ին` Ուռուցքաբանության ամերիկյան միության (American Cancer Society)  կողմից։ --0—