Рейтинг@Mail.ru
USD
362.32
EUR
405.44
RUB
4.2481
GEL
139.35
2026 թ. հոկտեմբերի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը կարող է վերացնել մուտքի արտոնագրի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար

25.11.2013, 13:17
ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման հարցը քննարկվել է Վաշինգտոնում նոյեմբերի 22–ին կայացած հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հայաստանը կարող է վերացնել մուտքի արտոնագրի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման հարցը քննարկվել է Վաշինգտոնում նոյեմբերի 22–ին կայացած հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է մուտքի արտոնագրի ազատականացման, մասնավորապես ՀՀ քաղաքացիների համար տասը տարվա բազմակի մուտքի արտոնագիր սահմանելու հարցը։

Հայկական և ամերիկյան կողմերը քննարկել են տնտեսական կապերն առավել ամրապնդելու, առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները մեծացնելու հնարավոր ուղիները։

Նիստի մասնակիցների քննարկման օրակարգում է եղել նաև քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների հարցը:

Կողմերը բարձր են գնահատել ամենամյա այս նիստերի աշխատանքն ու արդյունավետությունը՝ որպես երկու երկրների տնտեսական համագործակցությանն ուղղված կարևոր խթան:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ –0–