Աղբավայրի կառուցումը Հայաստանի երկու մարզերում կարժենա 11 մլն եվրո. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար կենցաղային կոշտ թափոնների ուտիլիզացման համար աղբավայրի կառուցումը կարժենա 11 մլն եվրո, հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Աղբավայրը կտեղակայվի Հրազդանում։ Դրա կառուցման համար կհատկացվի 11 մլն եվրո, որոնց 50 տոկոսը կազմում են դրամաշնորհները, մնացածը` վարկային գումարներ»,– երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց Լոքյանը։
Նախարարի խոսքով, աղբավայրը կապահովի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համայնքների աղբի ուտիլիզացման հարցերի լուծումը` եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան։
«Նմանատիպ աղբավար էլ կկառուցվի Վանաձորի կողքին, որը կապահովի Լոռու մարզի, ինչպես նաև Դիլիջանի աղբի ուտիլիզացումը»,– ասաց Լոքյանը։
Հայաստանի խորհրդարանի 2016 թվականի հունիսի 30–ին հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 5.5 մլն եվրոյի վարկային համաձայնագրին, որն ուղղված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման հարցի ժամանակակից լուծումների կիրառմանը։
Համապատասխան վարկային համաձայնագիր էլ Հայաստանի և ՎԶԵԲ–ի միջև ստորագրվել է 2016 թվականի ապրիլին։
Ծրագրի շրջանակում ներդրումներ կիրականացվեն, մասնավորապես, աղբատարերի, թափոնների մեքենաների ձեռքբերման, թափոնների հավաքման նոր կետերի ստեղծման, աղբավայրի կառուցման գծով։
Տվյալ փոխառությունը կլրացվի 5.5 մլն եվրոյի կապիտալ դրամաշներհի հաշվին, որը բաղկացած է ԵՄ Եվրոպական հարևանության Ներդրումային գործիքի տրամադրած 3.5 մլն եվրոյից և Արևելաեվրոպական գործընկերության հիմնադրամի տրամադրած 2 մլն եվրոյից։
Ծրագրով նախատեսվում է 3.5 մլն դոլար հատկացնել Կոտայքի մարզին և 2 մլն դոլար` Գեղարքունիքի մարզին։ -0-