Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում մանկատանը H-1 Hyundai միկրոավտոբուս նվիրեցին

26.12.2012, 18:04
Նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում մանկատանը H-1 Hyundai միկրոավտոբուս նվիրեցին
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին:

Ծրագրի շրջանակներում Բանկն իր միջոցներից  «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում է Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3%-ը և Քարտի սպասարկման վարձի կեսը: Քարտապաններն, իրենց հերթին, հնարավորություն ունեն հանձնարարել Բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել և այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար:

Այսօր իրականացվեց առաջին քայլը Երևանի Մարի Իզմիրլյան մանկատան երեխաների համար: Այստեղ կացություն են ստացել ինչպես ծնողական խնամքից զրկված, այնպես էլ տեղաշարժման և այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ: Մանկատան խնդիրներից մեկն էր ապահովել երեխաներին հարմարավետ և անվտանգ փոխադրամիջոցով: Այդ իսկ պատճառով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում Մանկատանը նվիրեցին H-1 Hyundai միկրոավտոբուսը:

 «Ինչպես և խոստացել էինք, մեր առաջին քայլը իրեն երկար սպասել չտվեց: Այս նախագիծը ունի ընդամենը մեկ ամսվա պատմություն և մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ արվեց առաջին քայլը`մեկ մանկատան համար մեկ հոգս պակասեց: Ուրախ եմ հայտնել, որ Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտի նախաձեռնությանը արդեն միացել են բազմաթիվ անհատներ,  որոնց առօրյա վճարումների քարտը դարձել է հենց Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Սա շատ կարևոր և ոգևորող փաստ է, որը մեզ վստահություն է ներշնչում, որ հնարավոր կլինի լիովին իրականացնել այն նախաձեռնությունները, որոնք կոչված են աջակցել մանկատան երեխաներին», - նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
«Պետության կողմից մանկատների ֆինանսավորմանը զուգահեռ տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացվել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի, այնպես էլ անհատ բարերարների կողմից: Այս նախագիծը առանձնահատուկ է, քանի որ մանկատների երեխաների կողքին է կանգնում ոչ միայն Հայաստանի առաջատար բանկերից մեկը, այլ նաև այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր փոքր լուման ունենալ այս մեծ գործում:ե, - նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կարող է օգտագործվել որպես աշխատավարձային քարտ, որը Բանկի կողմից իրականացվող աշխատավարձային ծրագրերի շրջանակներում կսպասարկվի անվճար` այս նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ անհատների համախմբելու նպատակով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում այնպիսի կարևոր ֆինանսական ցուցանիշներով ինչպիսիք են ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի մեծությունը, ինչպես նաև քարտերով կատարվող գործառնությունների ծավալները, բանկոմատների և POS տերմինալների քանակը: 2012թ.-ի սեպտեմբերի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 245 մլրդ. ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 158 մլրդ. ՀՀ դրամ, կապիտալը` 48 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը` 3 մլրդ ՀՀ դրամ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբելու Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և արտերկրում ապրող հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: -0-