Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է պահպանվել հրադադարի ռեժիմը. ՊԲ-ն հերքում է Ուրյան բարձունքի ուղղությամբ թշնամու գրոհի մասին լուրերը

17.11.2020, 14:20

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:

Այս մասին հաղորդում է ՊԲ-ն:

«Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: -0-