Արցախի երկնքում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. ԱՀ նախագահի մամուլի քարտուղար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Մարտունու երկնքում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել, Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Այսօր հստակ կարող ենք ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խփվել: Ցավոք, այսօր հակառակորդը կրկին շարունակել է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Պետք է նշեմ, որ ունենք վիրավոր խաղաղ բնակչության շրջանում », - ասել է նա:
Միաժամանակ, Պողոսյանը նշել է, որ Արցախում կյանքն ընթանում է բնականոն հունով, չնայած այն բանին, որ մարդիկ զգուշավորությունից ելնելով ապաստարաններում են:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–