Կառավարության ղեկավարը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության թղթակցին պարգևատրել է շնորհակալագրով
29.12.2014,
17:06
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի «ԱՌԿԱ» լրատվական գործակալության թղթակից Իննա Վեռլինսկայային պարգևատրել է շնորհակալագրով։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի «ԱՌԿԱ» լրատվական գործակալության թղթակից Իննա Վեռլինսկայային պարգևատրել է շնորհակալագրով։
Վեռլինսկայային շնորհակալագիրը տրվել է համաձայն` ՀՀ վարչապետի դեկտեմբերի 29–ի որոշմամբ` ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 1–ին, այն մասնագիտացված է ֆինանսա–տնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների teleсom.arka.am և ֆինանսա–բանկային armbanks.am հարթակները։–0–