Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

«Արմավիա» ընկերությունը Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի իրականացրել ուղևորների բացակայության պատճառով

01.08.2012, 15:57
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը չի իրականացրել օգոստոսի մեկին ծրագրված Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթն ուղևորների բացակայության պատճառով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Արմավիա» ընկերությունը Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի իրականացրել ուղևորների բացակայության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ազգային ավիափոխադրողը չի իրականացրել օգոստոսի մեկին ծրագրված Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթն ուղևորների բացակայության պատճառով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նախօրեին ավիաընկերությունը հայտնել է, որ օգոստոսի մեկից կսկսի լրացուցիչ չվերթեր իրականացնել Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: Չվերթերը ծրագրվում է նաև իրականացնել օգոստոսի 15-ին, 22-ին և 29-ին: «Ազգային ավիափոխադրողը պատրաստ է իրականացնել լրացուցիչ չվերթերն ուղևորների առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Արմավիան» ամռանը վերկսկել է դեպի Սիրիա չվերթերի իրականացումը, սակայն շաբաթական մեկ չվերթը չէր բավարարում ավիատոմսերի մեծ պահանջարկի պատճառով:

Սիրիայի հայ համայնքը, որը ձևավորվել է 1915թ.-ի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո, մինչև վերջին ժամանակները շուրջ 60 հազար մարդուց էր բաղկացած, ովքեր զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Սիրիայում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։
Ըստ տարբեր տվյալների, 2011-2012թթ. շուրջ 8 հազար սիրիացի քաղաքացի է դիմել Հայաստան՝ հայկական քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և նրանցից շուրջ 3 հազարն արդեն ստացել է հայկական քաղաքացիություն։--0-