Այսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
25.09.2025,
14:05
Սեպտեմբերի 25-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետից շուտ և սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։