Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը
16.06.2014,
17:15
2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, երկուշաբթի հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից համաճարակաբանության և պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, երկուշաբթի հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից համաճարակաբանության և պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցությունից հետո։
Պնևմակոկային վարակը մարդու վարակիչ հիվանդությունների խումբ է, հարուցիչը համընդհանուր տարածում ունեցող պնևմակոկն է, որն ախտահարում է առավելապես երեխաներին և արտահայտվում է զանազան ախտանիշներով` մենինգիտի, թոքաբորբի, արյան վարակման հնարավոր զարգացումներով։
Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։
«Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։ Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը»,– ասաց Խաչատրյանը։
Առողջապահության նախարարության տվյալներով` վերջին երեք տարիներին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդություններից մահացության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով։ Այսպես, եթե 2013 թվականին մինչև 1 տարեկան երեխաների շրջանում մահացությունը կազմում է 9.8 դեպք 100 հազար երեխաների հաշվարկով, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 10.7, իսկ 2011–ին` 11.6։ -0-