Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Կորոնավիրուսի 577 նոր դեպք, 214 առողջացում և 6 մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

12.07.2020, 11:36
Կորոնավիրուսի 577 նոր դեպք, 214 առողջացում և 6 մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
Կորոնավիրուսի 577 նոր դեպք, 214 առողջացում և 6 մահ 1 օրում. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:-0-