Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 902, մահացել՝ 10 մահրդ

30.12.2020, 12:09
Երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք
ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 902, մահացել՝ 10 մահրդ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում: Այս մասին ահյտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այսպիսով` երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և 10 մահվան դեպք:

«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-