«Դորիանս» խմբի «Lonely Planet» երգի տեսահոլովակը տեղադրվել է Youtube կայքում (Տեսանյութ)
18.03.2013,
15:08
«Դորիանս» ռոք խմբի «Lonely Planet» (Միայնակ տիեզերք) երգի տեսահոլովակը տեղադրվել է Youtube կայքում։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. «Դորիանս» ռոք խմբի «Lonely Planet» (Միայնակ տիեզերք) երգի տեսահոլովակը տեղադրվել է Youtube կայքում։
Երգի երաժշտությունը գրել է Black Sabbath լեգենդար խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը։
«Իմ փորձնական գաղափարներից մեկն ընտրվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար... Դորիանսը լավ խումբ է։ Խմբի մեներգիչն իսկապես լավ ձայն ունի»,– ավելի վաղ իր iommi.com կայքում գրել էր Այոմին։
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Սուջյանի մասնակցության որոշումն ընդունվել է հունվարի 22–ին` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի կողմից։
Եվրատեսիլին ընդհանուր առմամբ կմասնակցեն 39 պետություններ` ներառյալ «մեծ հնգյակի» երկրները` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, որոնք ելույթ կունենան միանգամից մրցույթի եզրափակչում։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։ --0--