Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

05.05.2025, 16:04
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է  ներկայացվել դատարան
Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան», – նշեց Օհանջանյանը։

Ապրիլի 30–ին հայտնի էր դարձել, որ Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։