Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերացնել տրանսպորտի QR կողի թղթային տարբերակը

16.06.2025, 11:04
Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերացնել տրանսպորտի QR կողի թղթային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովվի այս տարվա ամռանը», - երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը։

Ինչպես նշել է Ավինյանը, անհրաժեշտ կլինի Telcell վճարային ընկերության գործընկերների հետ մշակել այն հարցը, թե որ ամսից է ուժի մեջ մտնելու այս որոշումը։

Միասնական տոմսային համակարգի մասին

Փետրվարի 1-ից Երևանում լիովին գործում է միասնական տոմսային համակարգ, որի համաձայն՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում այլևս հնարավոր չէ կանխիկ վճարումներ կատարել։ Կան վճարման մի քանի տարբերակներ՝ QR կոդով թղթային տոմսեր (TelCell տերմինալներից), TelCell Wallet բջջային հավելված, բանկային քարտեր և մշտական ​​պլաստիկ ճանապարհորդական քարտեր։

Գործում են հետևյալ սակագնային փաթեթները՝

* 150 դրամ - 1 ուղևորություն 

* 280 (300) դրամ - «90 րոպե» փաթեթ / 3 ուղևորություն 

* 1500 դրամ - բազմափաթեթ / 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում 

* 880 (900) դրամ - 1 օրվա / 8 ուղևորության համար 

* 4800 (5000) դրամ - 7 օրվա / 30 ուղևորության համար 

* 8800 (9000) դրամ - 30 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ 

* 23600 (24000) դրամ - 90 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ 

* 88000 (90000) դրամ - 365 օրվա + ևս մեկ ամիս / անսահմանափակ 

* 480 (500) դրամ - դեպի Զվարթնոց օդանավակայան / 1 ուղևորություն։

Առաջին թիվը առցանց տոմսերի արժեքն է, իսկ փակագծերում թղթային տարբերակի արժեքն է։ Սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կարողանում են օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ `ավտոբուսներ, մետրոն, տրոլեյբուսներ: