Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Երևանի վարչական շրջաններից մեկը 10 ժամ ջուր չի ունենա

31.01.2019, 16:14
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Երևանի վարչական շրջաններից մեկը 10 ժամ ջուր չի ունենա

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Երեվան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 3-25 փողոցների ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–