ԳեոՊրոՄայնինգը աջակցում է «Պարտեզ» մանկական զարգացման կենտրոնին
08.11.2012,
14:58
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունահանման ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ») աջակցում է Վարդենիս քաղաքում գտնվող երեխաների զարգացման «Պարտեզ» կենտրոնի կրթական ծրագրերին:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր. /ԱՌԿԱ/. ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունահանման ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ») աջակցում է Վարդենիս քաղաքում գտնվող երեխաների զարգացման «Պարտեզ» կենտրոնի կրթական ծրագրերին:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, սոցիալական ինստիտուտներին տրվող օգնությունը այն մարզերում, որտեղ ընկերությունը իրականացնում իր գործունեությունը հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Ռեսուրսներն ի բարօրություն» ծրագրի հիմնական ուղղություններից մեկը:
«Պարտեզ» կենտրոնը Գեղարքունիքի մարզում ապրող անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպում և անցկացնում է կրթական ծրագրեր: Ծրագրի շրջանակներում երեխաները հաճախում են ռուսերեն և անգլերեն լեզուների, երաժշտության, պարի և նկարչության դասերի, ինչպես նաև շախմատի խմբակ: Ամռանը երեխաների համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրերը, որի նպատակն էր նրանց ծանոթացնել երկրի մշակութային և պատմական ժառանգությանը: Կենտրոնում անցկացվում են նաև տոնական միջոցառումներ և հայտնի գրողների ստեղծագործությունների հիման վրա բեմադրվում են թատերական ներկայացումներ:
«Իր սոցիալական քաղաքականության շրջանակներում ԳեոՊրոմայնինգը հատուկ ուշադրություն է հատկացնում երեխաների և դեռահասների կրթական ծրագրերին: Ինտերակտիվ դասերի, Ռուսաստանի և Հայաստանի համալսարաններում լեռնա-մետալուրգիայի մասնագիտություններով կրթաթոշակային ծրագիրի հետ մեկտեղ մենք հոգ ենք տանում նաև նախադպրոցական տարիքի երեխաների մասին, մասնակցում Արարատի մարզում մանկապարտեզի կառուցմանը և աջակցում Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնին: Որպես երկարաժամկետ ներդրող, մենք ուրախ են նպաստելու մարզերի սոցիալական զարգացմանը»,- նշեց ԳեոՊրոՄայնինգ խմբի նախագահ Ռոման Խուդոլին։ --0-