ՀԱԳՄ–ն պատրաստ է աջակցել սիրիահայերին աշխատանք գտնելու և բիզնեսի կազմակերպման հարցերում
24.09.2012,
14:44
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնել սիրիահայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու և բիզնեսի կազմակերպմանն աջակցելու գործում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնել սիրիահայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու և բիզնեսի կազմակերպմանն աջակցելու գործում։
«Սիրիայում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակի հետևանքով հայերն այսօր դժվար վիճակում են և իրենց հայացքն են ուղղել Հայաստանին։ Մեր ժողովուրդը և հայ գործարարները չեն կարող անտարբեր մնալ նրանց կարիքներին, ինչի կապակցությամբ Միությունը կոչով է դիմում հայ գործարարներին։ ՀԱՁՄ–ի անդամները եղբայրական օգնության ձեռք են մեկնում սիրիահայերին, ովքեր միշտ օժանդակել են Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում»,– ասվում է հաղորդագրությունում։
Միության անդամները պատրաստ են հայրենակիցներին օգնել տարբեր ոլորտներում։
Մասնավորապես, ՀԱԳՄ–ի անդամները պատրաստակամություն են հայտնել տրամադրել աշխատատեղեր կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար, խորհրդատվությամբ, Միության կապերն ու մյուս լծակները օգտագործելով՝ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու, նրանց գործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում։
ՀԱԳՄ–ն պատրաստ է նաև աջակցել Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար և բարոյահոգեբանական մթնոլորտին, կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար։ Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններին՝ նոր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու համար, անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում։
Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները և առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների և խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ։ -0-