Հարցմանը մասնակցած երիտասարդ հայերի մոտ 72 տոկոսն ուսումնասիրության պահին չունեին եկամուտ բերող զբաղմունք
19.12.2014,
19:35
Երիտասարդ հայերի մոտ 72 տոկոսը, որոնք մասնակցել են Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական հետազոտությունների ինստիտուտի (ԵՀԻ) անցկացրած հարցմանը, ուսումնասիրության պահին չունեին եկամուտ բերող զբաղմունք։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երիտասարդ հայերի մոտ 72 տոկոսը, որոնք մասնակցել են Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական հետազոտությունների ինստիտուտի (ԵՀԻ) անցկացրած հարցմանը, ուսումնասիրության պահին չունեին եկամուտ բերող զբաղմունք։
Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են «Հայաստանի երիտասարդության զբաղվածության խնդիրները» թեմայով զեկույցում։
ԵՀԻ–ի տնօրեն Մարինա Գալստյանի խոսքերով` 2013թ .–ին անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությանը մասնակցել է 1577 երիտասարդ, որից 59 տոկոսը տղամարդ է, 41 տոկոսը` կին։
«Ուսումնասիրության ընթացքում հարցվել է 16–30 տարեկան 1207 երիտասարդ և հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ», – ուրբաթ զեկույցի քննարկման ընթացքում ասաց Գալստյանը։
Փորձագետի խոսքերով` հարցված անձանց 72 տոկոսը հարցման պահին չունեին եկամուտ բերող զբաղմունք, միաժամանակ նրանցից 24 տոկոսը սովորում էր, 28 տոկոսը չուներ աշխատանք, չէր սովորում և չէր փնտրում աշխատանք, 20 տոկոսը չէր սովորում, չէր աշխատում, սակայն փնտրում էր աշխատանք։
«Հարցմանը մասնակցած զբաղված անձանց 20 տոկոսն ուներ միջնակարգ կրթություն, 22 տոկոսը` միջին մասնագիտական կրթություն, 22 տոկոսն ավագ դպրոց էր ավարտել, 20 տոկոսն ուներ բակալավրի աստիճան, 13 տոկոսը` մագիստրոսի աստիճան, 0,7 տոկոսը` գիտական աստիճան», – ասաց Գալստյանը։
Նրա խոսքերով` տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 46 տոկոսը գյուղում բնակվող երիտասարդներն էին, 18 տոկոսը Երևանից էին, 36 տոկոսը` Հայաստանի այլ քաղաքներից։
«Հարցման ժամանակ պարզվեց, որ գենդերային իրավիճակը հետևյալն է` հարցման պահին զբաղմունք չուներ տղամարդկանց 55 տոկոսը և կանանց 80 տոկոսը», – ավելացրեց Գալստյանը։
Ըստ զեկույցի`հարցմանը մասնակցած հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում զբաղմունք ուներ 21 տոկոսը։ Նրանցից 10 տոկոսը գործունեություն էին ծավալում գյուղատնտեսության ոլորտում, 9 տոկոսը` պետական մարմիններում, 8 տոկոսը` արվեստի և սպորտի ոլորտներում։
Գալստյանի խոսքերով` ուսումնասիրության նպատակն է վերլուծել աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հետ կապված իրավիճակը, համապատասխանու՞մ է, արդյոք, երիտասարդների ներուժը աշխատաշուկայի պահանջներին, տարբեր շահառուների համար մշակել նշված խնդիրների հետ կապված առաջարների ողջ շրջանակը։
Ուսումնասիրությունն անցկացվել է ՄԱԿ–ի հայկական գրասենյակի զարգացման ծրագրի աջակցությամբ։–0–