Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայ մասնագետները բենզո(ա)պիրեն չեն հայտնաբերել Roshen ուկրաինական ընկերության արտադրանքի մեջ

30.08.2013, 16:02
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ռոշեն» ուկրաինական ընկերության հրուշակեղենի  արտադրանքի լաբորատոր փորձաքննություն է իրականացրել և դրանում բենզո(ա)պիրենի նյութ չի հայտնաբերել։
Հայ մասնագետները բենզո(ա)պիրեն չեն հայտնաբերել Roshen ուկրաինական ընկերության արտադրանքի մեջ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ռոշեն» ուկրաինական ընկերության հրուշակեղենի  արտադրանքի լաբորատոր փորձաքննություն է իրականացրել և դրանում բենզո(ա)պիրենի նյութ չի հայտնաբերել։

Հուլիսի 29–ին Ռուսական սպառողական միությունն արգելեց ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի մի քանի գործարանների արտադրանքի ներմուծումը ՌԴ, այն բանից հետո, երբ Մոսկվայի առևտրի ցանցերից հետ վերցրեց ընկերության չորս` Կիևի, Վինիցիայի, Մարիուպոլի և Կրեմենչուգի գործարանների արտադրանքը և խախտումներ հայտնաբերեց որակի և անվտանգության առումով,  մասնավորապես, արտադրանքի մեջ բենզո(ա)պիրենի նյութ հայտնաբերվեց։

«Ծառայության ջանքերով և լաբորատորիաների համագործակցության շնորհիվ Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը: Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել»,– ասվում է Պետական ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ –0–