Հայաստանը միակողմանի կարգով հանում է ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը
02.10.2012,
18:34
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայանալիք նիստի ընթացքում կքննարկի միակողմանի կարգով ԵՄ–ի և ԵՄ–ի կազմում չընդգրկված, սակայն Շենգենյան համաձայնագրի դրույթը կիրառող երկրների քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերը հանելու օրինագիծը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայանալիք նիստի ընթացքում կքննարկի միակողմանի կարգով ԵՄ–ի և ԵՄ–ի կազմում չընդգրկված, սակայն Շենգենյան համաձայնագրի դրույթը կիրառող երկրների քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերը հանելու օրինագիծը։
Որոշման նախագիծը կընդգրկվի կառավարության հերթական նիստի օրակարգում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4–ին։
««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2013թ.–ի հունվարի 10–ից չեղյալ համարել ԵՄ երկրների` մասնավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Դանիայի քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև Հայաստանի մուտքի արտոնագրերը չեղյալ են հայտարարվում Եվրոպական միության Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար։
«Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն՝ նշված պետությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են առանց մուտքի արտոնագրի գտնվել Հայաստանի տարածքում տարվա ընթացքում 90 օրից ոչ ավելի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Տվյալ նախագիծը պետք է վերանայել առավել լայն արտաքին քաղաքականության համատեքստում, մասնավորապես` Հայաստանը ԵՄ–ի հետ մերձենալու քաղաքականություն է ընդունել, բանակցություններ է տանում ասոցիացման մասին համաձայնագրի և ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման շուրջ»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Նաև նշվում է, որ ընդլայնված շարժունակության շրջանակներումՀայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունը նաև ենթադրում է ՀՀ քաղաքացիների համար նախատեսված վիզային ռեժիմի ազատականացում։
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է եվրաինտերգրման ոլորտի ծրագրերին, այդ թվում ներառված է «Արևելյան գործընկերություն» ծրագրում, որն ուղղված է մի շարք հետխորհրդային երկրների հետ ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը։
ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է ԵՄ 27 անդամ երկրներից, միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:--0--