Հայաստանը պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ հայության հանդեպ. Սարգսյան
10.08.2012,
17:25
Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ, ասվում է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ, ասվում է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին»,– ասվում է ուղերձում։
Նախագահը նշել է, որ Հայաստանը խիստ կարևորում է նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը:
«Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում։ Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք»,–ընդգծել է Սարգսյանը։
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները: –0–