Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 4-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ժամը 10:07-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ:
«Ժամը 12:20-ի դրությամբ` Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 29-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս է բերվել 5 բեռնատար և 4 մարդատար ավտոմեքենա (18 ուղևոր)», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։ -0-