Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում օրենքների չկատարումը բարեփոխումների իմիտացիայի է հանգեցնում. Transparency International

16.12.2013, 19:22
Հայաստանում գոյություն ունեցող օրենքների և դրանց կատարման մակարդակի միջև եղած տարբերությունը հանգեցնում է նրան, որ երկրում բարեփոխումների իմիտացիա է ստեղծվում, երկուշաբթի կլոր սեղանի շուրջ հայտնեց Transparency International տարածաշրջանային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանում օրենքների չկատարումը բարեփոխումների իմիտացիայի է հանգեցնում. Transparency International
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գոյություն ունեցող օրենքների և դրանց կատարման մակարդակի միջև եղած տարբերությունը հանգեցնում է նրան, որ երկրում բարեփոխումների իմիտացիա է ստեղծվում, երկուշաբթի կլոր սեղանի շուրջ հայտնեց Transparency International տարածաշրջանային զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

«Եթե օրենքը գրված է, բայց չի կատարվում, ապա իմիտացիոն գործընթացներ են առաջանում»,– ասաց Հոկտանյանը Հայաստանի ազգային հակակոռուպցիոն քաղաքականության հայեցակարգը ներկայացնելիս։ 

Համակարգը պատկերավոր կրկնում է հին հունական տաճարը, որի հիմքում քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ավանդույթներն են, այն երկրի ավանդույթները, որտեղ դրանք պետք է կիրառվեն։ Տաճարը պահվում է 13 սյուների վրա, որոնք իրենցից ներկայացնում են կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտներ։ Դա օրենսդրական, գործադիր, դատական իշխանությունն է, հասարակական հատվածը, իրավապահ մարմինները, ընտրական համակարգը, օմբուդսմենի գրասենյակը, Վերահսկիչ պալատը, պրոֆեսիոնալ հակակոռուպցիոն մարմինները, տեղական ինքնակառավարման համակարգը և նախագահի ինստիտուտը։

Հոկտանյանի խոսքով, Օմբուդսմենի գրասենյակը չի ընդգրկվել Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուտների թվում։ «2003 թվականին, երբ մենք սկսել ենք տվյալ ուսումնասիրությունը, մենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այդ ներուժը չտեսանք, այդ պատճառով էլ այն չընդգրկեինք հայկական համակարգի մշակման մեջ»,– պարզաբանեց նա` ավելացնելով, որ հայկական համակարգը համալրվել է նաև ԶԼՄ–ների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների և մասնավոր հատվածի ինստիտուտներով։

Ըստ նրա, այդ ինստիտուտներից յուրաքանչյուրի համաձայնեցված աշխատանքի դեպքում երկրում կոռուպցիան կառավարելի կդառնա և կիջնի մինչև մի մակարդակ, որը չի արգելակի երկրի զարգացումը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում համակարգը թույլ է աշխատում, քանի որ դրա մի շարք տարրեր պատշաճ մակարդակով չեն իրագործվում։ Այսպես, ըստ նրա, չնայած, որ Հայաստանի օրենսդրական բազան բավականին բարձր մակարդակում է, օրենքների կատարումը «կաղում է»։ Հայաստանի համակարգի թերությունների թվում Հոկտանյանը նշեց նաև գրեթե բոլոր ինստիտուտների (բացի նախագահականից և կառավարությունից) անկախության բացակայությունը, անհրաժեշտ ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսների բացակայությունը, հենց ինստիտուտներում ներքին կառավարման և դրանից միջև փոխգործակցության անբավարար մակարդակը։ 

Transparency International հայկական գրասենյակի գործադիր տնօրենը հայտնեց, որ հայ հասարակությունը նույնպես բավականին հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ, ինչի մասին են վկայում Զարգացման եվրասիական բանկի կողմից անցկացված 2013 թվականի «Ինտեգրացիոն բարոմետր» հարցման արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանը զբաղեցնում է կոռուպցիայի դեմ պայքարելու` հասարակության պատրաստվածության մակարդակով 107 երկրների շարքի վերջին տեղը։

«Ես գիտեի, որ հայ հասարակությունը բավականին հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ, բայց այն փաստը, որ քո երկիրը միակն է 107 երկրների շարքում, որտեղ բնակչության կեսը պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ, արդեն ինչ–որ բանի մասին է խոսում»,– նշեց նա։
 
Այդ կապակցությամբ Հոկտանյանն ավելացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է կամքի և ջանքերի հավասար դրսևորում ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից, ինչն այսօր բացակայում է Հայաստանում։ -0-