Հայաստանում 2012 թ.–ի 11 ամիսների ընթացքում անշարժ գույքի ավելի քան 155 հազար գործարք է իրականացվել
08.01.2013,
17:30
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 155 543, ինչը 8,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 155 543, ինչը 8,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։
Անշարժ գույքի հետ իրականացված գործարքների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 36,1 տոկոսը, իսկ նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 2,1 տոկոս։
Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 12 տոկոսը, Լոռու մարզում` 6,8 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 7,4 տոկոսը, Արմավիրի մարզում` 7,1 տոկոսը, Շիրակի մարզում` 6,3 տոկոսը։
Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 6,4 տոկոսը, Արարատի մարզում` 7,6 տոկոսը, Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 3,6 և 4,6 տոկոս։
Պետկադաստրի տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գործարքների 27,2 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 12,1 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։
Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 11,8 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 12 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 5,2 տոկոսը` անշարժ գույքի վարձակալման գործարքները։
Հոկտեմբերին 31 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։ Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։ -0-