Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 121 մարդ, աճը կազմել է 2,3%

08.05.2025, 11:14
Մարդկանց կեսից ավելին (53.3% կամ 3798 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս ցուցանիշը 2.2%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում
Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 121 մարդ, աճը կազմել է 2,3%

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին մահացել է 7121 մարդ, ինչը 2.3%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (53.3% կամ 3798 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս ցուցանիշը 2.2%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Մահվան երկրորդ ամենատարածված պատճառը նորագոյացություններն են (17.5% կամ 1248 մարդ, աճը՝ 1.3%):

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (11.1% կամ 787 մարդ, աճ՝ 8.7%), մարսողական համակարգի հիվանդությունները (5.2% կամ 368 մարդ, աճ՝ 0.5%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (2.9% կամ 204 մարդ, նվազում՝ 7.7%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (2.2% կամ 157 մարդ, աճ՝ 31.9%) և վարակիչ հիվանդությունները (1% կամ 70 մարդ, աճ՝ 45.8%):