Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում վթարված պոչատարը պատկանում է ԶՊՄԿ–ին

17.10.2019, 15:24
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ պոչատարը, որում առավոտյան վթար է տեղի ունեցել, պատկանում է Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատին։
Հայաստանում վթարված պոչատարը պատկանում է ԶՊՄԿ–ին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ պոչատարը, որում առավոտյան վթար է տեղի ունեցել, պատկանում է Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

«Այսինքն, վթարը տեղի է ունեցել ոչ ուղղակիորեն պոչամբարում»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո ասաց նա։

Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։ Այնուամենայնիվ, Գրիգորյանն ասաց, որ կատարվածի պատասխանատվությունը պոչամբարի սեփականատերերի վրա է։ 

Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման չափը բնապահպանական վնասի համար ծիծաղելի է, և կառավարությունը կվերանայի տուգանքների չափը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: -0-