Հայաստանում դեղերի ներմուծումը և իրացումը չեն ազատվի ԱԱՀ–ից
14.09.2017,
16:21
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ժամանակ հրաժարվել է ԱԱՀ–ից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դեղամիջոցներ են ներմուծում և իրացնում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ժամանակ հրաժարվել է ԱԱՀ–ից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դեղամիջոցներ են ներմուծում և իրացնում։
«Այդ նախաձեռնության նպատակը դեղամիջոցների գների իջեցումն է։ Մենք դա աննպատակահարմար ենք համարում, քանի որ իրականացվող դեղերի վրա այսպես թե այնպես տարածվելու է ԱԱՀ։ Հետևաբար, դա կարող է անհամապատասխանություն առաջացնել շուկայում և չի նպաստի դեղերի գների իջեցմանը», – ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, նույն արտադրողները դեղերը գնում են երկրում, և նրանց արժեքի մեջ արդեն ներարված է ԱԱՀ, հետևաբար, դա մտնում է դեղի ինքնարժեքի մեջ։
«Դա նաև չի փաստում այն մասին, թե դեղերի իրացման ազատումն ԱԱՀ–ից կնպաստի դեղերի գների իջեցմանը», – ավելացրել է Ջանջուղազյանը։ –0–