Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը և Սինգապուրն ավիահաղորդակցության համաձայնագիր ստորագրեցին

12.07.2017, 15:55
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր ստորագրվեց։
Հայաստանը և Սինգապուրն ավիահաղորդակցության համաձայնագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր ստորագրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Ինչպես հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, փաստաթուղթը կնպաստի երկու երկրների միջև ավիացիայի ոլորտում հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորմանը, ինչպես նաև՝ ավիաընկերությունների կողմից օդային հաղորդակցությունների շահագործման համար կապահովվի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ։

Նոր համաձայնագրով ամրագրվում է նաև երկու կողմերի ավիաընկերությունների համար առանց սահմանափակումների առևտրային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պարտավորությունը։

Համաձայնագիրը ստորագրվել է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում։

2013 թվականի հոկտեմբերի 23–ից Հայաստանն անցկացնում է «բաց երկնքի» քաղաքականություն կամ ավիածառայություններ տրամադրելիս մրցակցային պայմանների ապահովման ծրագիր։

Այս քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մտել նոր ավիաընկերություններ և վերադարձել են Հայաստանում նախկինում գործողները, այդ թվում` Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT. -0-