«Հայ–կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռնկարները» գիտաժողովը կանցկացվի Երևանում
13.04.2013,
13:17
«Հայ–կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը կանցկացվի երկուշաբթի Երևանում, հաղորդում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայ–կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը կանցկացվի երկուշաբթի Երևանում, հաղորդում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, գիտաժողովի նպատակն է կորեական տնտեսության մասին տեղեկատվության բարձրացումը, հայ–կորեական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների պատմության ներկայացումը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են Բրյուսովի անվան ԵՊԼՀ–ն և Կորեական հիմնադրամը։
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանատան խորհրդական Պակ Ջի Ինը։
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչները, ԵՊԼՀ դասախոսները, ինչպես նաև կորեական կողմից ներկայացուցիչներ։
Նիստը կնախագահի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ –0–