Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

«Հայփոստը» թողարկեց «Քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ

16.12.2013, 19:49
Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը երկուշաբթի թողարկեց «Քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Հայփոստը» թողարկեց «Քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը երկուշաբթի թողարկեց «Քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է թռիչքին պատրաստվող ինքնաթիռը թռիչքուղու խորապատկերին, իսկ վերևի աջ անկյունում պատկերված է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը  խորհրդանշող լոգոտիպը: Գեղաթերթիկի խորապատկերին երևում են «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մասնաշենքերը, ինչպես նաև՝ 30-40-ական թվականներին շահագործվող ինքնաթիռը:     

Ֆրանիսկան տպարանում (Cartor) թողարկված գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են  Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը։
Տպաքանակը 20 000 հատ է։

Հայկական ավիացիայի ծնունդը համարվում է 1933 թվականը, երբ Հայաստանում սկսեց գործել հանրապետական առաջին աէրոակումբը:
Նույն թվականին տեղի ունեցավ Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը: -0-