Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի Վարդենիս գյուղում տեղի ունեցած փոթորիկի հետևանքների չեզոքացման համար

03.07.2014, 15:55
ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում մմրկային քամու հետևանքների չեզոքացման համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:  
ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի Վարդենիս գյուղում տեղի ունեցած փոթորիկի հետևանքների չեզոքացման համար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում մմրկային քամու հետևանքների չեզոքացման համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: 

 Հունիսի 29-ի ցերեկը Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում ուժեղ փոթորիկ է գրանցվել, որի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել են մի քանի տասնյակ տներ, դադարեցվել է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Տուժած տների բնակիչները փոթորիկի հաջորդ օրը փակել են քաղաք տանող ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի վարչապետն այցելի ու տեղում ծանոթանա իրավիճակին:

 «Վնասվել են ինչպես մասնավոր տների տանիքներն ու պատուհանները, այնպես էլ հասարակական նշանակության շենքերը, իսկ նախատեսված միջոցները կուղղվեն տանիքի համար ցինկապատ թիթեղների գնման և տեղադրման, ինչպես նաև կոտրված ապակիների համար շինանյութի ձեռքբերման համար», - ասաց Տերտերյանը:  ($1 – 407,90 դրամ) –0-