ՀՀ կառավարությունը մտադիր է արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանա լճի մերձակայքում
19.07.2012,
14:26
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանության է արժանացրել «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավորական նախաձեռնությունը, որն արգելում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանության է արժանացրել «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավորական նախաձեռնությունը, որն արգելում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։
Ներկայացնելով եզրակացության նախագիծը՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ կառավարությունը կիսում է լճի էկոհամակարգի պահպանության վերաբերյալ նախաձեռնության հեղինակների մտահոգությունը։
Դրական եզրակացության մեջ կառավարությունը միաժամանակ առաջարկեց օրենքի փոփոխության նախագծում ընդգրկել նաև մի լրացում, որը նախատեսում է այս որոշման չտարածումն այն իրավաբանական անձանց վրա, ովքեր փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրեր են ստացել մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը։
Եզրակացության համաձայն, «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը չի ազդի բիզնես միջավայրի և ներդրումային միջավայրի վրա։ -0-