ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ
04.09.2013,
11:05
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանը մահացել է երկուշաբթի` 67 տարեկան հասակում։ Ըստ որոշ տվյալների` նա մոտ 10 օր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել` չարորակ ուռուցք ախտորոշմամբ:
«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ նախօրեին ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-ին՝ Հայաստանի գրողների միության շենքից:-0-