Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները

07.10.2020, 15:46

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները:

Օրենքի նախորդ տարբերակում տնտեսության մոբիլիզացման ծրագիրը հաստատվել էր նախագահի կողմից, չնայած այն բանին, որ 2015-ի սահմանադրական բարեփոխումներից հետո վարչապետի և նախագահի կարգավիճակում և լիազորություններում փոփոխություններ եղան: Արդյունքում, տնտեսության մոբիլիզացման ծրագրի հաստատման հարցը դուրս էր կանոնակարգից:

Այս նախագիծը շտկում է այս բացթողումը, և տնտեսությունը մոբիլիզացնելու ծրագիր ստեղծելու և հաստատելու իրավասությունը Նախագահից փոխանցվում է կառավարությանը:-0-