Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Տոն օրերին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,1 հազար ուղևոր

08.01.2014, 16:30
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղևոր, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Տոն օրերին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,1 հազար ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղևոր, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
 
Նշված ժամանակահատվածում 1226 ուղևոր փոխադրվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի չվերթներով: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հունվարի 1-7-ը օգտվել են 5,9 հազար ուղևոր, որից 5,2 հազար ուղևոր փոխադրվել է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար հունվարի 1-ից նշանակվել էին Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-