Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար․ ՍԱՏՄ

25.04.2025, 14:19
ՍԱՏՄ–ը հայտնում է, կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար պատասխանատվության խստացման մասին։
Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար պատասխանատվության խստացման մասին։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝

  • 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝

• կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը,

• «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը: 

  • 2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի (5-րդ ձև, տեղեկատվական թերթիկ) առկայությունը սպառողին տեսանելի վայրում։