Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Թինա Կանդելակին Հայոց ցեղասպանության հիշատակին հայերեն լեզվով գրառում է կատարել Twitter–ում

24.04.2014, 15:55
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայերեն լեզվով լատինատառ գրառում է կատարել Twitter–ում։
Թինա Կանդելակին Հայոց ցեղասպանության հիշատակին հայերեն լեզվով գրառում է կատարել Twitter–ում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայերեն լեզվով լատինատառ գրառում է կատարել Twitter–ում։

«Exerni zoheri lusapail hishatak»,– գրել է նա իր էջում։

Կանդելակին նաև հիշեցրել է, որ նա հայկական արմատներ ունի և չի կարող անտարբեր լինել այդ օրվան։

«Մայրս հայ է, այդ պատճառով ողբերգությունն իմ ընտանիքին էլ է անդրադարձել։ Ամեն տարի այս օրը ես սգում եմ ամբողջ հայ ժողովրդի հետ և վերապրում եմ այդ ողբերգությունը, որը միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք է խլել»։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-