Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները

16.07.2019, 12:48
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքներն իրականացվում են 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում:

Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: 

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

Գերատեսչությունը ներողամտություն է հայցում պատճառվող անհարմարության համար և հորդորում է պահպանել երթևեկության կանոնները: -0-