Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Մինչև նոյեմբեր Դիլիջանում շուրջ 50 սոցիալական բնակարան կկառուցվի

26.02.2013, 14:07
«Ազգային սոցիալ–բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի (ASBA) «Սոցիալ բնակարաններ Դիլիջանում» ծրագրի` 2013 թվականի մարտին մեկնարկող առաջին փուլի շրջանակներում ծրագրվում է 50-52 բնակարանների կառուցում  մինչև նոյեմբեր, հայտնեց ASBA հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։
Մինչև նոյեմբեր Դիլիջանում շուրջ 50 սոցիալական բնակարան կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ազգային սոցիալ–բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի (ASBA) «Սոցիալ բնակարաններ Դիլիջանում» ծրագրի` 2013 թվականի մարտին մեկնարկող առաջին փուլի շրջանակներում ծրագրվում է 50-52 բնակարանների կառուցում  մինչև նոյեմբեր, հայտնեց ASBA հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։
Ըստ նրա, ծրագրի առաջին փուլի ընդհանուր արժեքը կկազմի 1.3-1.5 մլն եվրո։ Ֆինանսավորումն իրականացնում է DIGH (Dutch International Guarantees for Housing) հոլանդական կազմակերպությունը։

«Ծրագրի շահառուներ կդառնան Դիլիջանի` ցածր և միջին եկամուտ ունեցող բնակիչները, ինչպես նաև քաղաքում ժամանակավոր բնակվողները, ովքեր կցանկանան վերջնականապես մնալ այնտեղ։ Այսպիսով, նրանք կկարողանան բնակարաններ ձեռք բերել հատուկ ցածր ռենտային վճարով»,– երեքշաբթի ասաց Նազինյանը «Սոցիալական և մատչելի բնակարան Հայաստանում` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։

Նազինյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման` ASBA հիմնադրամի ծրագիրը մեկնարկել է դեռևս 2010 թվականի մարտին։

Գրեթե երեք տարիների ընթացքում հիմնադրամը մշակել է սոցիալական բնակարանների կառուցման տարբեր ծրագրեր, ուսումնասիրել է ոլորտը, կազմակերպել միջոցառումներ, ուղղված հմտությունների զարգացմանը, մշակվել է սոցբնակարանային կրթական դասընթացի փաթեթ։

«Նախագծում ընդգրկվել են երկրի վեց մարզեր` Տավուշ, Սյունիք, Արագածոտն, Լոռի, Կոտայք, Արարատ, և Երևանը»,– ասաց Նազինյանը։

Նա նշեց, որ հետագայում հանրապետության տարբեր քաղաքներն ընդգրկվող ծրագրերի շրջանակներում առաջին փուլում նախատեսվում է սոցիալական բնակարանների շինարարություն, մասնավորապես, Հրազդանում (48 բնակարան), Վանաձորում (80 բնակարան) և Աշտարակում (50 բնակարան)։

Միաժամանակ, նա չնշեց կոնկրետ ամսաթվեր և թվեր` նշելով միայն, որ վարկային առաջարկությունը և սոցբնակարանների շինարարության նախագիծը Հրազդանում արդեն մշակվել են, և ծրագիրը ներկայացված է ֆինանսավորման։

«Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» (ASBA) հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին հայ–հոլանդական համագործակցության արդյունքում։ Հիմնադրամի նպատակը ցածր և միջին եկամտով հայկական ընտանիքներին որակյալ և մատչելի բնակարանների տրամադրումն է։
Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների Թագավորության ԱԳՆ Սոցիալական բարեփոխումների ծրագրի (MATRA) ֆինանսական աջակցութամբ։

-0-