«Օձունի գանձերը» փառատոնն ուղղված է տեղական արտադրության խթանմանը
20.08.2014,
15:39
«Օձունի գանձերը» երրորդ ամենամյա փառատոնը կանցկացվի համանուն գյուղում «Օձունում միջհամայնքային ամենամյա հանդիպման» շրջանակում, հայտնեց Հայկական միջազգային միջմասնագիտական խմբավորման հայկական ներկայացուցչության (G2iA) ղեկավար Զոհրաբ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Օձունի գանձերը» երրորդ ամենամյա փառատոնը կանցկացվի համանուն գյուղում «Օձունում միջհամայնքային ամենամյա հանդիպման» շրջանակում, հայտնեց Հայկական միջազգային միջմասնագիտական խմբավորման հայկական ներկայացուցչության (G2iA) ղեկավար Զոհրաբ Մինասյանը։
«Փառատոնի անցկացման նպատակը տեղական արտադրողների ջանքերը միավորելն է»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մինասյանը։
Նա միաժամանակ պարզաբանեց, որ վերջին փառատոնի անցկացման արդյունք է դարձել, մասնավորապես, «Կնդարար» կոոպերատիվի ստեղծումը, որի նախաձեռնությամբ կանցկացվի այս տարվա փառատոնը։
Տեղական արտադրության և Օձունի ու հարակից 7 համայնքների ու 5 գյուղերի պատմամշակութային ժառանգության արտադրանքին նվիրված փառատոնը կանցկացվի օգոստոսի 24–ին «Կնդարար» կոոպերատիվի նախաձեռնությամբ՝ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ, Լոռու մարզպետարանի, «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի և «Սփյուռքահայ ուսանողական խորհրդի» հետ գործընկերության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում։Փառատոնը բաժանված է երկու մասի` տեղական գյուղատնտեսական արտադրանքի ներկայացում, վաճառք և մշակութային միջոցառումներ։
Մշակութային ծրագրի շրջանակում ելույթ կունենան պարային համույթներ և երգչախմբեր։
Մինասյանը կարծում է, որ նախորդ տարվա փառատոնը որոշիչ է դարձել, քանի որ մարդիկ հավատացին, որ իրենց արտադրանքը պահանջված է։
«Այժմ մենք աշխատում ենք Օձունում, Չինարիում, Բերքաբերում, Այրումում, Լճկաձորում, Փանիկում, արտադրվող արտադրանքի իրացման շուկաներ ստեղծելու ուղղությամբ։ Գյուղերում փոքր վերամշակող գործարաններ ստեղծելու ծրագրեր ունենք։Երկու նախորդ փառատոների արդյունքներով արդեն տեղական արտադրանքով հետաքրքրվածություն կա, մասնավորապես, խոտաբույսերով թեյի նկատմամբ»,– ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ այս տարի ակնկալվում է մեծ թվով հյուրերի մասնակցություն։ Նախնական տվյալներով, նրանց թիվը մոտ հինգ հազար կկազմի։
Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանն իր հերթին նշեց, որ մեծապես կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը։
«Փառատոնի շնորհիվ հնարավոր է դառնում նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև նոր հնարավորություններ են բացվում տեղական արտադրողի համար»,– կարծում է Տիտանյանը։ -0