«Օձունի գանձերը» փառատոնը զարգացման հզոր խթան է Լոռու մարզի համայնքների համար
25.08.2014,
14:46
«Օձունի գանձերը» փառատոնը զարգացման հզոր կթան է ոչ միայն Օձուն գյուղի, այլ նաև Լոռու մարզի հարևան համայնքների համար, հայտարարել է Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Օձունի գանձերը» փառատոնը զարգացման հզոր կթան է ոչ միայն Օձուն գյուղի, այլ նաև Լոռու մարզի հարևան համայնքների համար, հայտարարել է Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:
«Օձունի գանձերը» երրորդ ամենամյա փառատոնն անցկացվել է օգոստոսի 24-ին համանուն գյուղում «Օձունում ամենամյա միջհամայնքային հանդիպման» շրջանակում: Տեղական արտադրության և Օձունի ու հարակից 7 համայնքների, 5 գյուղերի պատմամշակութային ժառանգության արտադրանքին նվիրված փառատոնը կազմակերպվել է «Կնդարար» կոոպերատիվի նախաձեռնությամբ՝ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական միություն) ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։
«Շատ դրական է այն փաստը, որ Լոռու մարզպետի ջանքերի շնորհիվ՝ Ֆրանսիայի և Լոռու մարզի միջև բարեկամությունն ամրապնդվում է: Դա նպաստում է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսության այլ ոլորտների զարգացմանը», - ասել է Տիտանյանը կիրակի փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Նրա խոսքերով՝ տեղի բնակիչները սեփական արտադրանքն ամեն տարի ներկայացնելու և վաճառելու հնարավորություն են ստացել: Դա նաև իրական հնարավորություն է դառնում նոր գործընկերների և գնորդների հետ համագործակցության համար:
«Տարեցտարի փառատոնն ավելի մասշտաբային է դառնում, և մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում փառատոնը կվերածվի համահայկական տոնի», - ասել է Տիտանյանը:
Միջմասնագիտական միջազգային հայկական միության (G2iA) հայկական ներկայացուցչության ղեկավար Զոհրաբ Մինասյանն իր հերթին նշել է, որ փառատոնի անցկացման գլխավոր խնդիրն է արժանի գնահատական տալ գյուղացիների աշխատանքին:
«Շատ կարևոր է, որ այս տարի փառատոնի գլխավոր կազմակերպիչների թվում էին նաև տեղի բնակիչները՝ ի դեմս «Կնդարար» կոոպերատիվի: Միջազգային կազմակերպությունների դերակատարությունն աստիճանաբար պետք է դառնա միայն սպառման շուկաների որոնումը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումը կատարի այն բանում, որպեսզի Օձունի երեխաները մեծանան հայրենի հողի վրա և ապրեն արժանի», - ասել է Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս տարի ընդլայնվել է փառատոնի մշակութային ծրագիրը, ինչն արվել է ՝ օտարերկրացի հյուրերի շրջանում միջոցառման գրավչության մակարդակը բարձրացնելու նպատակով:
«Այս տարի տեղական արտադրանքի վաճառքի տաղավարները, նախորդ տարվա համեմատ, վեցով ավել են», - ասել է Մինասյանն՝ ավելացնելով, որ փառատոնի հյուրերի թիվն այս տարի կրկնակի ավելացել է:
Տեղի բնակիչները և փառատոնի հյուրերը դեռ երկար կհիշեն մարզի երաժշտական և պարային համույթների ելույթները, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:
Հատուկ հետաքրքրություն է առաջացրել «Խաչափունջ» ցորենից վզնոցների պատրաստման արհեստանոցը: Ազգաբան Սոնա Պապիկյանը ոչ միայն անսովոր վզնոցներ էր պատրաստում, այլ նաև վարպետության դասեր էր անցկացնում ցանկացողների համար:
«Այս ավանդույթը մեզ է հասել դարերի խորքից: Ընդունված էր նման վզնոցներ պատրաստել ցորենի առաջին բերքից: Համարվում էր, որ դրանք առատություն և պտղաբերություն են խորհրդանշում: Իսկ խաչի ձև ունեցող զարդը լրացուցիչ պաշտպանություն էր տալիս», - ասել է Պապիկյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
«Եկեք պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչները ստիպեցին բոլոր ներկաներին ոչ միայն հիշել վաղուց մոռացված հայկական ազգային, ռազնական, հարսանեկան և ծիսական պարերը, այլ նաև վարպետության դաս անցկացրին: Այսպիսով՝ բոլոր ցանկացողները Օձունի հնագույն հողի վրա հին հայկական երգերի հնչյունների ուղեկցությամբ պարելու հնարավորություն ստացան:-0