ՊՆ. Արցախում ևս մեկ ադրբեջանական ԱԹՍ է խոցվել
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Արցախում խոցվել է ևս մեկ ադրբեջանական ԱԹՍ:
«Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»,- նշել է Հովհաննիսյանը:
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք։
Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Понедельник, 28 сентября 2020 г.
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–